Բուկայո Սական խոսել է այս մրցաշրջանում «Արսենալի» հետ գավաթ նվաճելու իր ցանկության մասին:
«Մենք ոչնչից չենք վախենում: Վերջին երկու մրցաշրջաններում մենք պայքարում էինք չեմպիոնության համար և շատ մոտ էինք հաղթելուն։ Մենք նաև վերադարձել ենք Չեմպիոնների լիգա:
Արդեն որոշակի փորձ ունենք այնտեղ, ուստի զգում ենք, որ պատրաստ ենք պայքարել յուրաքանչյուր տիտղոսի համար: Մենք շատ ենք ցանկանում անել հաջորդ քայլը և փորձել ինչ-որ բան հաղթել»,- ասել է «Արսենալի» վինգերը: