Պաշտպան Կիրան Թիերնին, ում իրավունքները պատկանում են Լոնդոնի «Արսենալին», կարող է կարիերան շարունակել Շոտլանդիայի առաջնությունում։
Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նրա նախկին ակումբը՝ «Սելթիկը»։ Թիմի մարզիչ Բրենդան Ռոջերսը նախաձեռնել է կազմել Թիերնիի պայմանագիրը:
Կիրանը կարող է թիմին միանալ ազատ գործակալի կարգավիճակով, քանի որ նրա պայմանագրի ժամկետը կլրանա հաջորդ ամառ:
«Զինագործները» չեն պատրաստվում ֆուտբոլիստին նոր գործարք առաջարկել։ Շոտլանդիայի ընթացիկ առաջնությունում «Սելթիկը» վստահորեն զբաղեցնում է առաջին տեղը։
Ռոջերսի սաները վաստակել են 43 միավոր և 9 միավորով գերազանցում են երկրորդ տեղում գտնվող «Ռեյնջերսին»: