Անգլիական «Լիվերպուլը» աշխատում է երկարաձգել պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ պայմանագիրը:
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, մերսիսայդյան ակումբը Տրենտին առաջարկել է բարելավված պայմանագրային առաջարկ՝ յուրաքանչյուր մրցաշրջանում մոտ 20 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ:
Այնուամենայնիվ, նշվում է, որ Մադրիդի «Ռեալը» հաջորդ ամառ կակտիվացնի Տրենտին ազատ գործակալի կարգավիճակով ձեռք բերելու ջանքերը։ Մադրիդյան ակումբը հանդիպում է նշանակել հունվարին։
Այս ամսից 26-ամյա ֆուտբոլիստն իրավունք կունենա ազատ բանակցել արտասահմանյան ակումբների հետ, քանի որ նրա պայմանագրի ժամկետի ավարտին մնացել է վեց ամսից էլ քիչ ժամանակ։