Անգլիական «Էվերթոնն» իր պաշտոնական կայքում հայտարարություն է տարածել։
Մերսիսայդյան ակումբը հայտարարել է սեփականության իրավունքը փոխելու գործարքի ավարտի մասին: Ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը ձեռք է բերել Roundhouse-ը, որը հանդիսանում է The Friedkin Group-ի մի մասը:
Գործարքն արդեն հավանության է արժանացել կարգավորող մարմինների, մասնավորապես՝ Անգլիայի Պրեմիեր Լիգայի և Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից: Մարկ Ուոթսը դարձել է «Էվերթոնի» նոր գործադիր տնօրենը։
«Էվերթոնը» այժմ Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։ Ակումբը ընդամենը երեք միավորով է գերազանցում անկման գոտում գտնվող թիմին: Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի դեկտեմբերի 22-ին՝ «Չելսիի» դեմ։