«Միլանի» կիսապաշտպան Տեյանի Ռեյնդերսը հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» տեսադաշտում։
Հոլանդացին մոտ է «ռոսոներիների» հետ պայմանագիրը երկարաձգելուն, սակայն իտալական գրանդի համար հեշտ չի լինի նրան պահել իրենց շարքերում։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է Ռեյնդերսի համար վճարել 50 միլիոն եվրո։
«Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձամբ է հետաքրքրված 26-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու հարցում։
Ըստ լուրերի՝ «Մանչեսթեր Սիթին» նախատեսում է ուժեղացնել կազմը հունվարին, և կիսապաշտպանության համար նոր ֆուտբոլիստ ձեռք բերելը ակումբի առաջնահերթությունն է շուկայում: Ընթացիկ մրցաշրջանում Տեյանի Ռեյնդերսը «Միլանի» կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: