«Բայերը» երկարաձգել է պայմանագիրը Ֆլորիան Վիրցի հետ

«Բայերը» երկարաձգել է պայմանագիրը թիմի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի հետ, հայտնում է Kicker-ը։

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի վերջը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի մոտ 20 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստի նախկին պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ էր մինչև 2026 թվականը։

Վիրցը Լևերկուզենի «Բայերում» հանդես է գալիս 2020 թվականից։ Բոլոր մրցաշարերում նա թիմի կազմում անցկացրել է 176 հանդիպում, խփել 52 գոլ և կատարել 55 գոլային փոխանցում։