ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը առաջին տեղեկությունն է հրապարակել թիմի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի վնասվածքի վերաբերյալ։
Հիշեցնենք, որ իտալացին սարսափելի վնասվածք էր ստացել Լիգա 1-ի «Մոնակոյի» հետ խաղում (4:2):
«Դոննարուման, ով ստացել էր դեմքի վնասվածք և բազմաթիվ վերքեր, թիմի հետ կվերադառնա Փարիզ։ Դարպասապահը բուժզննում կանցնի և մի քանի օր պետք է մարզում չանցկացնի թիմի հետ»,- ասված է հաղորդագրությունում։