«Բավարիայի» նախկին հարձակվող Էրիկ-Մաքսիմ Շուպո-Մոտինգը միացել է «Նյու Յորք Ռեդ Բուլսին»:
Կամերունցին MLS-ի ակումբի հետ կնքել է երկու տարվա պայմանագիր՝ համագործակցությունը ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
35-ամյա հարձակվողը վերջին չորս մրցաշրջաններն անցկացրել է «Բավարիայում», որտեղ 122 խաղում դարձել է 38 գոլի հեղինակ։