Լա Լիգայի մամուլի ծառայությունը հրապարակել է դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հինգ հավակնորդների անունները։
Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը (3 գոլ, 2 գոլային փոխանցում), «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը (3 գոլ), «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյան (1 գոլ), «Ատլետիկի» կիսապաշտպան Օյան Սանսեթը (2 գոլ և 1 փոխանցում) և «Լաս Պալմասի» հարձակվող Սանդրո Ռամիրեսը (3 գոլ)։
Լա Լիգայի նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը։