«Ռոմայի» հարձակվող Պաուլո Դիբալան կարող է տեղափոխվել «Գալաթասարայ»։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Դիբալայի գործակալը այցելել է Ստամբուլ, որտեղ հանդիպում է կայացել «Գալաթասարայի» ներկայացուցիչների հետ։ Թուրքական ակումբը պատրաստ է արգենտինացու համար վճարել մոտ 10 մլն եվրո։
Պաուլո Դիբալայի պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի ամռանը։ Կողմերը դեռ չեն քննարկել համաձայնագրի երկարաձգման տարբերակը։