Ռուբեն Ամորիմ. «Ես ցանկանում եմ օգնել Մարկուս Ռեշֆորդին»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը իր վերաբերմունքն է հայտնել թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի նկատմամբ, ով ավելի վաղ դուրս էր մնացել Պրեմիեր Լիգայի 16-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման հայտացուցակից (2։1)։

«Թիմին մեծ տաղանդներ են պետք, և նա մեծ տաղանդ է, այնպես որ նա պարզապես պետք է բարձր մակարդակով խաղա։ Սա է իմ նպատակը։ Ես պարզապես ցանկանում եմ օգնել Մարկուսին, և կարծում եմ, որ մենք ավելի լավ ենք նրա հետ։

Մենք կփորձենք տարբեր բաներ, որպեսզի Մարկուսին հասցնենք այն լավագույն մակարդակին, որը նա ցույց է տվել անցյալում»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում սոցցանցերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է վաճառել Ռեշֆորդին այս ձմռանը։