«Բարսելոնան» առաջիկա ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում գործարքներ չի նախատեսում։ «Բլաուգրանայի» ղեկավարությունը մտադիր է պահպանել ներկայիս կազմը մինչև մրցաշրջանի ավարտը։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, եթե արտառոց հանգամանքներ չառաջանան, «Բարսելոնան» հունվարին ֆուտբոլիստ չի գնի։
Ներկայումս «Բարսելոնան» 38 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը՝ առաջ անցնելով Մադրիդի «Ատլետիկոյից», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։