Իսպանացի վինգեր Նիկո Ուիլյամսը կարող է հեռանալ «Ատլետիկից» և կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ հարձակվողական ոճի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։ Անգլիական գրանդը դիտարկում է իսպանացուն որպես Մարկուս Ռեշֆորդի փոխարինող, ով կարող է փոխել ակումբային գրանցումը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը «Ատլետիկի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։