ՊՍԺ-ի եզրային պաշտպան Նունո Մենդեշը կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդում»։ Այդ մասին հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի տեղեկություններով՝ 22-ամյա պորտուգալացու նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «կարմիր սատանաները»։ Միաժամանակ փարիզցիները ցանկանում են երկարաձգել պայմանագիրը Մենդեշի հետ, սակայն մոտ ապագայում դա չի նախատեսվում։
Այս մրցաշրջանում պորտուգալացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 15 հանդիպման, դարձել երկու գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։