Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան խոսել է թիմի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկի մասին, ում դոպինգ թեստում արգելված նյութ է հայտնաբերվել։
«Մենք հայտարարություն ունենք ակումբից։ Ավելացնելու ոչինչ չկա։ Մենք աջակցում ենք Մուդրիկին և վստահում նրան։ Մենք առաջարկում ենք ընդհանուր աջակցություն։ Նա «Չելսիի» ֆուտբոլիստ է։ Իմ պարտքն է շփվել նրա հետ»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում լրագրող Բեն Ջեյքոբսը։
Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում 23-ամյա Մուդրիկը 7 հանդիպում է անցկացրել, որոնցում արդյունավետ չի եղել։