«Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջան Պիերո Գասպերինին ասել է, որ Իտալիայի գավաթում հաղթելը թիմի նպատակն է այս մրցաշրջանում։
«Իտալիայի գավաթը մեր նպատակն է այս մրցաշրջանում, հատկապես այն պատճառով, որ մրցաշարի բանաձևը թույլ է տալիս մեզ արագ դուրս գալ կիսաեզրափակիչ և եզրափակիչ»,- Գասպերինիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ նախկինում «Ատալանտան» իր պատմության մեջ առաջին անգամ հաղթել էր Ա Սերիայի 10 հանդիպում անընդմեջ։ Գասպերինիի թիմը զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը՝ 16 հանդիպումներից վաստակելով 37 միավոր և երկու միավորով գերազանցում է իր ամենամոտ հետապնդողին՝ «Նապոլիին»: