Ջամալ Մուսիալա. «Ես նրան չէի տեսնում որպես իմ մրցակից»

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան պատասխանել է Ֆլորիան Վիրցի հետ իր մրցակցության մասին հարցին։

«Մեր միջև մրցակցություն կա՞․ Ես այդպես չէի ասի։ Համեմատությունները գալիս են դրսից։ Ես միշտ ցանկացել եմ ավելի լավը դառնալ, շարունակել կատարելագործվել, և ես Վիրցին չէի տեսնում որպես իմ մրցակից։

Սակայն, օրինակ, սոցցանցերում ես հաճախ եմ հանդիպում նմանատիպ համեմատությունների ու տեսանյութերի»,- Մուսիալայի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ը։