«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Չավին կարող է գլխավորել իտալական «Միլանը», եթե ներկայիս մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հեռացվի թիմից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ Չավին արդեն կապ է հաստատել «ռոսոներիների» ղեկավարության հետ և դրական է մտածում Ա Սերիայի ակումբը մարզելու հնարավորությունը։
Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր հայտնվել, որ Չավին հրաժարվել է գլխավորել «Ինտեր Մայամին»։