«Միլանի» պաշտպան Թեո Էրնանդեսի ապագան մնում է անորոշ։ «Ռոսոներիների» հետ ֆրանսիացու պայմանագիրն ավարտվում է մեկուկես տարուց, սակայն նոր պայմանագրի շուրջ կողմերի միջև դեռ համաձայնություն չկա։ Հաղորդվում է, որ 27-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդը»։
Mirror-ի տեղեկություններով՝ ֆուտբոլիստի գործակալը արդեն մեկնել է Անգլիա՝ բանակցելու «կարմիր սատանաների» ներկայացուցիչների հետ։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 60 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը Պաուլո Ֆոնսեկայի թիմի կազմում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։