«Բարսելոնան» տեղեկացրել է թիմի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոյին և կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին, որ եթե մինչև 2025 թվականի հունիսի 30-ը նոր պայմանագրեր չկնքեն ակումբի հետ, ապա հաջորդ ամառ ֆուտբոլիստները կարող են վաճառվել։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նման հաղորդագրությունն արձագանքել է ինչպես ֆուտբոլիստներին, որոնց պայմանագրերը կատալոնական ակումբի հետ ավարտվում են 2026 թվականի ամռանը, այնպես էլ նրանց շրջապատի մոտ։ Նրանց ներկայիս մտադրությունը «Բարսելոնայի» հետ համաձայնության գալն է։
Ընդգծվում է, որ և՛ Արաուխոն, և՛ դե Յոնգը տեղեկացվել են իրենց կարևոր դերի մասին «Բլաուգրանա» սպորտային նախագծի ապագայում։ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան անձամբ է զրուցել ֆուտբոլիստների հետ։