«Բարսելոնան» 2025 թվականի ամռանը կփորձի խոշոր տրանսֆեր իրականացնել

«Բարսելոնան» կփորձի ձեռք բերել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին 2025 թվականի ամռանը։ Այս մասին հայտնում է El Chiringuito-ը։

Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը որոշել է առաջիկա ամռանը ակտիվացնել նորվեգացի հարձակվողին գնելու գործընթացը, քանի որ, նախ, կատալոնական ակումբի ճամբարը կասկածում է, որ թիմի ներկայիս կենտրոնական հարձակվող 36-ամյա Ռոբերտ Լևանդովսկին կկարողանա մրցաշրջանում անցկացնել մոտ 70 հանդիպում։

Երկրորդը, «Բարսելոնան» կարծում է, որ հաջորդ ամառ իդեալական ժամանակն է Հոլանդի հետ պայմանագիր կնքելու համար՝ կապված «Մանչեսթեր Սիթիի»՝ Պրեմիեր Լիգայի հետ իրավական պայքարի, ինչպես նաև այս մրցաշրջանում թիմի խաղի անկման հետ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։