Միխայիլ Մուդրիկը իրավաբանական ընկերություն է վարձել, որոնք նախկինում օգնել էին Պոգբային

«Չելսիի» վինգեր Միխայիլ Մուդրիկը վարձել է մասնագիտացված իրավաբանական ընկերություն՝ Morgan Sports Law, որը կլուծի ուկրաինացու դրական դոպինգ թեստի հետ կապված ներկայիս իրավիճակը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստը վարձել է Morgan Sports Law իրավաբանական ընկերությունը, որը նախկինում օգնել է «Յուվենտուսի» նախկին կիսապաշտպան Պոլ Պոգբային կրճատել որակազրկման ժամկետը 4 տարուց մինչև 18 ամիս։

Պրեմիեր Լիգայի այս մրցաշրջանում 23-ամյա Մուդրիկը 7 հանդիպում է անցկացրել, որոնցում արդյունավետ չի եղել։