IFFHS. 2024 թվականի լավագույն 10 դարպասապահները

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) կազմել է 2024 թվականի լավագույն 10 դարպասապահների վարկանիշային աղյուսակը։

Այս ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է «Ասթոն Վիլայի» և Արգենտինայի հավաքականի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։ Երկրորդ տեղում է Իսպանիայի հավաքականի և Բիլբաոյի «Ատլետիկի» դարպասապահ Ունայ Սիմոնը։ Լավագույն եռյակը եզրափակել է «Վալենսիայի» վրացի դարպասապահ Գիորգի Մամարդաշվիլին։

2024 թվականի լավագույն 10 դարպասապահները՝ ըստ IFFHS-ի.

1. Էմիլիանո Մարտինես – (Ասթոն Վիլա), Արգենտինա – 167 միավոր,
2. Ունայ Սիմոն – (Ատլետիկ), Իսպանիա – 91 միավոր,
3. Գիորգի Մամարդաշվիլի – (Վալենսիա), Վրաստան – 55 միավոր,
4. Մայք Մանյան – (Միլան), Ֆրանսիա – 52 միավոր,
5. Տիբո Կուրտուա – (Ռեալ Մադրիդ), Բելգիա – 28 միավոր,
6. Յան Զոմմեր – (Ինտեր), Շվեյցարիա – 25 միավոր,
7. Անդրեյ Լունին – (Ռեալ Մադրիդ), Ուկրաինա – 25 միավոր,
8. Ջանլուիջի Դոննարումա – ՊՍԺ, Իտալիա – 23 միավոր,
9. Դավիդ Ռայա – (Արսենալ), Իսպանիա – 21 միավոր,
10. Գրեգոր Կոբել – (Բորուսիա Դորտմունդ), Շվեյցարիա – 17 միավոր։