«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր կկնքի չորս ֆուտբոլիստների հետ՝ աջակցելու թիմի գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային, ով դժգոհում էր «քաղաքայինների» կազմում կադրային խնդիրներից։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Աղբյուրի համաձայն, ակումբը դիտարկում է նոր հենակետային կիսապաշտպանի, երկրորդ հարձակվողի` Էրլինգ Հոլանդի փոխարինողին, կենտրոնական և աջ պաշտպան թիմ հրավիրելու տարբերակը։
Հիշեցնենք, որ Գվարդիոլայի թիմը բոլոր մրցաշարերում իր վերջին 11 խաղում ութ պարտություն է կրել։ «Մանչեսթեր Սիթին» 16 հանդիպումներում վաստակել է 27 միավոր և Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։ Չեմպիոնների Լիգայում «Մանչեսթեր Սիթին» վեց խաղից հետո ութ միավորով 22-րդ տեղում է։