Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան պատասխանել է «Թոթենհեմի» բողոքին

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) մերժել է «Թոթենհեմի» բողոքը կիսապաշտպան Ռոդրիգո Բենտանկուրի՝ յոթխաղյա որակազրկման դեմ։ Այս մասին հաղորդվում է կազմակերպության կայքում։

Ամռանը համացանցում հայտնվեց մի տեսանյութ, որտեղ ուրուգվայցի լրագրողը Բենտանկուրին խնդրում է Հյոն Մին Սոնի մարզաշապիկը։ Ի պատասխան՝ ֆուտբոլիստը քմծիծաղելով նշում է. «Դա կարող է նույնիսկ լինել նրա զարմիկը, քանի որ նրանք բոլորը նույն տեսքն ունեն»:

27-ամյա Բենտանկուրը ավելի ուշ ներողություն խնդրեց Սոնից՝ ընդունելով, որ իր խոսքերը «շատ վատ կատակ» էին։

Այնուամենայնիվ, սեպտեմբերին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան պաշտոնական մեղադրանք ներկայացրեց ֆուտբոլիստին, որի հետ Բենտանկուրը համաձայն չէր։

Հետաքննության արդյունքում ՖԱ-ի անկախ հանձնաժողովը 7 խաղով որակազրկում և 126 հազար դոլար տուգանք է սահմանել կիսապաշտպանի նկատմամբ։