«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է Մարկուս Ռեշֆորդին փոխարինող թեկնածուի հարցում։ Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է հունվարին վաճառել իր սանին։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաների» ղեկավարությունը որպես փոխարինող դիտարկում է «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսին։
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարներն արդեն լուրջ առաջարկ են արել Ուիլյամսին։ Ֆուտբոլիստին հավակնում են նաև երեք այլ ակումբներ, որոնք մտադիր են ձեռք բերել նրան ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Ընթացիկ մրցաշրջանում Ուիլյամսը 22 հանդիպում է անցկացրել «Ատլետիկի» կազմում բոլոր մրցաշարերում, որտեղ դարձել է երկու գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։