Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին խոստովանել է, որ զգացմունքներն իր կյանքի կարևոր բաղադրիչն են։
«Ֆուտբոլն ինձ շատ բան է տվել և շատ էմոցիաներ է տվել։ Ամենից հաճախ դրանք դրական են, բայց երբեմն՝ բացասական։ Այնուամենայնիվ, զգացմունքները միակ պատճառն են, որ 48 տարի անց ֆուտբոլում ես դեռ ողջ եմ»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Երեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 17-ին, Կառլո Անչելոտտին ՖԻՖԱ-ի վարկածով ճանաչվել է 2024 թվականի լավագույն մարզիչ։