Միխայիլ Մուդրիկը փաստաբաններ է վարձել

«Չելսիի» հարձակվող Միխայիլ Մուդրիկը փաստաբաններ է վարձել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել անհաջող դոպինգ թեստի մասին։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ լոնդոնյան թիմի վինգերը դրական դոպինգ թեստ է անցել և ժամանակավորապես որակազրկվել։

Աղբյուրի համաձայն, Մուդրիկը դիմել է իրավաբանական ընկերությանը, որն օգնել է Պոլ Պոգբային դոպինգի արգելքը չորս տարուց նվազեցնել մինչև տասնութ ամիս։ Մուդրիկին նույնպես սպառնում է 4 տարվա որակազրկում։