Լամին Յամալը լուրջ մարտահրավեր ունի «Բարսելոնայում»

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Լամին Յամալը դժվարանում է հաղթահարել իր աճող պատասխանատվությունը: 17-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում դարձել է թիմի առաջատարը։ Առանց նրա դժվար է պատկերացնել Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի մեկնարկային կազմը:

Ինչպես նշում է լրագրող Ալեքս Լոպես Վենդրելը, Յամալն ավելի մեծ պատասխանատվություն է զգում, քանի որ հասկանում է, որ «Բարսելոնան» կախված է իրենից։ Ենթադրվում է, որ ավելորդ ճնշումը չի կարող լավագույն ազդեցություն ունենալ նրա վրա այդքան երիտասարդ տարիքում:

Հիշեցնենք, որ Լամին Յամալը վնասվածք է ստացել, որի պատճառով կարող է բաց թողնել երեքից չորս շաբաթ։