Կառլո Անչելոտտին ելույթ է ունեցել ՖԻՖԱ-ի տարվա լավագույն մարզիչ մրցանակը ստանալուց հետո։
«Ինձ համար պատիվ է ստանալ այս մրցանակը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՖԻՖԱ-ին և ՖԻՖԱ-ի նախագահին, ինչպես նաև կիսել այս մրցանակը իմ ակումբի հետ:
Ֆլորենտինո Պերեսի հետ, ով ինձ հնարավորություն տվեց դառնալու աշխարհի լավագույն ակումբի մարզիչը։ Ֆուտբոլիստների հետ, ովքեր միշտ չէ, որ լսում են ինձ, բայց խաղադաշտում իրենց հրաշալի են դրսևորում, իմ ընտանիքի հետ, որը միշտ աջակցում է ինձ։
Մենք դժվար գործեր ունենք անելու։ Ֆուտբոլն ինձ շատ, շատ դրական էմոցիաներ է տվել, բայց կար նաև բացասականություն։ Բայց ես դեռ ողջ եմ սպորտի շնորհիվ, իսկ առջևում դեռ երկար կյանք կա»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը։