Այսօր՝ դեկտեմբերի 17-ին կայացավ ՖԻՖԱ-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հանձնման արարողությունը։ Մրցանակին արժանացել է Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Լավագույ դարպասապահ ճանաչվեց «Ասթոն Վիլայի» արգենտինացի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը։
Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ևս մասնակցել է տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի քվեարկությանը։ Նա առաջին տեղում ընտրել է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալին, երկրորդ տեղում՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեին, իսկ երրորդ տեղում Վինիսիուս Ժունիորին։