Վինիսիուս Ժունիոր․ «Մանկության տարիներին սա անհնար էր թվում»

Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Վինիսիուս Ժունիորը ելույթ է ունեցել FIFA The Best մրցանակաբաշության ժամանակ՝ ստանալով տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։

«Մանկության տարիներին սա անհնար էր թվում։ Երբ ես փոքր էի, տեսնում էի աղքատություն ու հանցագործություն, և այն, որ կարողացա գալ այստեղ, ինձ համար շատ բան է նշանակում։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին։ Ես ցանկանում եմ երկար ժամանակ խաղալ «Ռեալում»։ «Ես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Ֆլամենգոյին», որտեղ սկսել եմ կարիերաս»,- ասել է Մադրիդի «Ռեալի» վինգերը։