«Մոնակոյի» եզրային պաշտպան Կայո Հենրիկեն կարող է կարիերան շարունակել «Բարսելոնայում»: Այս մասին հայտնում է Diario AS-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբը հետաքրքրված է 27-ամյա բրազիլացով, ով պլանավորում է հունվարին հեռանալ «Մոնակոյից»։
Նշվում է, որ «Բարսելոնան» կարող է Էնրիկեին վարձավճարով ձեռք բերել՝ գնելու հնարավորությամբ: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի նկատմամբ «բլաուգրանայի» հետաքրքրության մասին խոսակցությունները սկսվել են 2023 թվականին։
Այս մրցաշրջանում պաշտպանը խաղադաշտ է դուրս եկել բոլոր մրցաշարերում անցկացրած 16 խաղում և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Էնրիկեի պայմանագիրը «Մոնակոյի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի արժեքը կազմում է 18 միլիոն եվրո։