«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան նշել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր չեն օգնի «զինագործներին» առաջիկա չորեքշաբթի օրը Լիգայի գավաթի քառորդ եզրափակչի՝ «Քրիսթալ Փելասի» հետ խաղում։
«Ալեքսն ու Ռիկին վաղը չեն լինի խաղադաշտում»,- մամուլի ասուլիսում կիսվում է Արտետան՝ նկատի ունենալով Ալեքսանդր Զինչենկոյին և Ռիկարդո Կալաֆիորիին։
Անհասանելի կլինեն նաև վնասվածք ստացած Տակեհիրո Տոմիյասուն և երկարաժամկետ դուրս մնացած Բեն Ուայթը: Ավելի վաղ Արտետան խոսել էր գալիք հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալի» ձմեռային տրանսֆերներային նպատակների մասին, որոնց շնորհիվ կարող են փոխարինող գտնել այն ֆուտբոլիստների համար, ովքեր հաճախակի են վնասվածք ստանում։