Marca-ն նոր տեղեկություններ է հայտնել Կիլիան Մբապպեի առողջական վիճակի հետ կապված

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապպեն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել 2024 թվականի միջմայրցամաքային գավաթի եզրափակչին։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Նախկինում հարձակվողը վնասվածք էր ստացել դեկտեմբերի 10-ին Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի 6-րդ տուրի իտալական «Ատալանտայի» հետ խաղում (3։2)։ Բժշկական թեստերի արդյունքներով ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի ազդրի վնասվածք։

2024 թվականի միջմայրցամաքային գավաթի եզրափակիչը կկայանա չորեքշաբթի՝ դեկտեմբերի 18-ին։ Մադրիդի «Ռեալը» կհանդիպի մեքսիկական «Պաչուկայի» հետ։ Թիմերը կխաղան Կատարի Լուսայլ քաղաքի «Լուսայլ Իկոնիկ» մարզադաշտում։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 21։00-ին։