Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը մեկնաբանել է իր դրական դոպինգ թեստը։
«Այս լուրն ինձ համար իսկական շոկ էր, քանի որ ես երբեք նման բան չեմ օգտագործել։ Հիմա ես լիարժեք օգնություն եմ ցուցաբերում ամեն ինչ պարզելու համար։ Գիտեմ, որ արգելված ոչինչ չեմ արել, հուսով եմ շուտով կվերադառնամ խաղադաշտ»,- գրել է ֆուտբոլիստը սոցցանցերում։
Հիշեցնենք, որ Մուդրիկը լոնդոնյան թիմ է տեղափոխվել նախորդ տարվա հունվարին։ 23-ամյա ուկրաինացի կիսապաշտպանը ութ տարվա աշխատանքային պայմանագիր է կնքել։