«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը թիմակիցներին հայտնել է, որ կարիերան շարունակելու է ամերիկյան «Ինտեր Մայամիում»։ Այս մասին հայտնում է Sky Sport Switzerland-ը։
Նշենք, որ ներկայումս ամերիկյան թիմում են հանդես գալիս Նեյմարի մի քանի նախկին թիմակիցներ։
32-ամյա բրազիլացի հարձակվողի աշխատանքային պայմանագիրը սաուդյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև հաջորդ տարվա կեսերը։
Հիշեցնենք, որ Նեյմարը վերջերս է ապաքինվել խաչաձև կապանների վնասվածքից, որի պատճառով բաց թողեց մի ամբողջ տարի։