Ջուզեպպե Մարոտան՝ այս մրցաշրջանում «Ինտերի» նպատակների մասին

Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպպե Մարոտան խոսել է այս մրցաշրջանում ակումբի նպատակների մասին։

«Մեր ԴՆԹ-ում է պայքարել հաղթանակի համար յուրաքանչյուր մրցաշարում, որին մասնակցում ենք, այնպես որ, իհարկե, մենք կփորձենք հասնել առավելագույնին, և սա Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է և առաջին տեղը Ա Սերիայում:

Ահա թե ինչին ենք մենք ձգտում: Լաուտարո Մատրինեսը գոլ չի՞ խփել վեց հանդիպում. Նա, իհարկե, անհանգստացած է, որ չի կարողանում գոլ խփել, բայց ես թիմի խաղի հետ կապված խնդիրներ չեմ տեսնում»,- Մարոտտայի խոսքերն է մեջբերում DAZN-ը։