SERIE A. «Ինտերը» ջախջախեց «Լացիոյին»

Իտալական Ա Սերիայի 16-րդ տուրի «Լացիո» – «Ինտեր» հանդիպումն ավարտվեց «Ինտերի» հաղթանակով 0:6 հաշվով։

41-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Հական Չալհանօղլուն, ով հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը։

Շատ չանցած 45-րդ րոպեին Ֆեդերիկո Դիմարկոն կրկնապատկեց «Ինտերի» առավելությունը։

Երկրորդ խաղակեսի առաջին հատվածում 51-րդ և 53-րդ րոպեին համապատասխանաբար Նիկոլո Բարելլան և Մարկուս Թյուրամը գրավեցին «Լացիոյի» դարպասը։

77-րդ րոպեին Կառլոս Աուգուստոն Հինգերորդ անպատասխան գնդակն ուղարկեց տանտերերի դարպասը։

90-րդ րոպեին խաղի հաշիվը դարձավ 0:6` Մարկուս Թյուրամի ջանքերով։

Այս հաղթանակից հետո միլանյան ակումբը 34 միավորով երրորդն է, իսկ «Լացիոն» 31 միավորով հինգերորդը։