Բրազիլացի հարձակվող Նեյմարը, ով այժմ հանդես է գալիս արաբական «Ալ-Հիլալում» պատասխանել է այն հարցին, թե ո՞ր ակումբում է ամենալավը հանդես եկել իր կարիերայի ընթացքում։
«Իմ լավագույն մարզական տարինե՞րը։ Դրանք Փարիզում են եղել։ Ֆուտբոլային տեսանկյունից ՊՍԺ-ի Նեյմարն իմ կարիերայի լավագույն Նեյմարն էր, քանի որ իմ կարիերայի լավագույն տարիներն անցել են այդ ակումբում», – ասել է «Սանթոսի», «Բարսելոնայի», ՊՍԺ-ի նախկին հարձակվողը։