Կլարենս Զեեդորֆը` Պաուլո Ֆոնսեկայի մասին

Հոլանդիայի հավաքականի և «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեեդորֆը խոսել է պորտուգալացի մասնագետ Պաուլո Ֆոնսեկայի գլխավորությամբ թիմի ցուցադրած խաղի մասին։

«Միլանը» չափազանց շատ վերելքներ ու վայրէջքներ ունի: Ակումբը պետք է համբերատար լինի և աջակցի կատարված ընտրությանը: Թիմը ցույց է տվել, թե ինչ կարող է անել որոշ հանդիպումներում, պարզապես պետք է ավելի հետեւողական լինել։

Ֆոնսեկայի բոլոր գաղափարները հասկանալու համար ժամանակ կպահանջվի: Կարծում եմ՝ նա իր ծրագիրն ունի»,- Զեեդորֆի խոսքերն է հայտնում Football-Italia-ն։

Իտալիայի առաջնության 15 տուրից հետո միլանցիները վաստակել են 23 միավոր եւ մրցաշարային աղյուսակում զբաղեցնում են ութերորդ տեղը։