2022 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր, ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման այս մրցաշրջանի ավարտից հետո կարող է կարիերան ավարտել։
Ինչպես հայտնում է Relevo-ն, 36-ամյա ֆուտբոլիստը ներկայումս դիտարկում է այս հնարավորությունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բենզեման ցանկանում է վերադառնալ Մադրիդ և սկսել աշխատել Մադրիդի «Ռեալի» կազմում։
Հիշեցնենք, որ Բենզեմայի գործող պայմանագիրը «Ալ-Իթիհադի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառը։