Նեյմարի առողջական վիճակից նոր տեղեկություն կա

«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը վնասվածքից հետո վերադարձել է ընդհանուր խումբ։

Նեյմարը վնասվածք է ստացել նոյեմբերի 4-ին Ասիայի Չեմպիոնների լիգայի իրանական «Էսթեղլալի» դեմ խաղում (3։0)։ Բրազիլացին փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսում և խաղի ավարտից մի քանի րոպե առաջ լքել է խաղադաշտը՝ վնասելով ազդրը։

Նեյմարի համար սա երկրորդ հանդիպումն էր երկար սպասված խաղ վերադառնալուց հետո։ Ամբողջ տարվա ընթացքում 32-ամյա հարձակվողը ապաքինվում էր ծնկի խաչաձև կապանների վնասվածքից։

Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողը սաուդյան թիմի կազմում անցկացրել է 7 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։