«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի գործակալ՝ Ռաֆայելա Պիմենտան, ցանկանում է իր ֆուտբոլիստին տեսնել մեկ այլ բարձրակարգ ակումբում։ Նորվեգացու պայմանագիրը պարունակում է ազատման կետ, որն ուժի մեջ կմտնի 2025 թվականին։
Ինչպես հայտնում է Defensacentral-ը, Մադրիդի «Ռեալը» վերահսկում է իրավիճակը և դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» աստղին գնելու հնարավորությունը։
Աղբյուրի համաձայն՝ Հոլանդի գործակալը շատ է ցանկանում իրականացնել ֆուտբոլիստի տեղափոխությունը «Արքայական ակումբ»։
Հիշեցնենք, որ Հոլանդի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։
Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։