Մադրիդի «Ատլետիկոն», որը Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի տնային խաղում 1։0 հաշվով հաղթեց «Խետաֆեին», կրկնեց մեկ կոնկրետ մրցակցի հետ հանդիպումներում անպարտելի շարքի ակումբային ռեկորդը։ Այս մասին հայտնում է Opta Sport վիճակագրական պորտալը։
Աղբյուրի համաձայն, «Ատլետիկոյի» անպարտելի շարանը «Խետաֆեի» հետ հանդիպումներում կազմում է 23 հանդիպում։ Մադրիդի «Ատլետիկոն» 23 հանդիպում անընդմեջ առանց պարտության նման շարան է անցկացրել առաջնությունում 1954-ից 1979 թվականներին «Մալագայի» հետ խաղերում։
Նշենք, որ «Խետաֆեի» հետ դիմակայությունում անցկացրած 23 հանդիպումներից մադրիդյան թիմը հաղթել է 19-ում և միայն չորսում գրանցվել է ոչ-ոքի:
Բացի այդ, «Ատլետիկոն» ունի 11 անընդմեջ հաղթանակների շարան բոլոր մրցաշարերում։
Այս պահին Սիմեոնեի թիմը Իսպանիայի առաջնությունում 38 միավորով երկրորդ տեղում է՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով միայն լրացուցիչ ցուցանիշներով։