Գործակալ Ալեքսանդր Կլյուևը, ով աշխատում է «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի հետ, մեկնաբանել է «Սևիլիայի»՝ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրության մասին տեղեկությունը։
«Հենց կոնկրետ տեղեկություն լինի, «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբը կհայտարարի այդ մասին։ Ես շփվե՞լ եմ «Սևիլիայի» հետ: Չեմ մեկնաբանի»,- Կլյուևի խոսքերն է մեջբերում Sport-Express-ը
Նաիր Թիկնիզյանի գործող պայմանագիրը «Լոկոմոտիվի» հետ նախատեսված է մինչև 2025/2026 մրցաշրջանի ավարտը։ Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները 25-ամյա ֆուտբոլիստին գնահատում են 6 մլն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 23 հանդիպումներում Տիկնիզյանը դարձել է 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։