Շաբաթ օրը Լա Լիգայում տեղի ունեցավ դերբի՝ «Ռայո Վալեկանո»-«Ռեալ Մադրիդ»: Թիմերը չկարողացան պարզել տել հաղթողին։
Եզրափակիչ սուլիչից հետո գրանցվեց 3:3 հաշիվը: Մի դրվագում Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը դեղին քարտ է ստացել մրցավարության դեմ բողոքի համար։ Զգուշացումն ստանալուց հետո բրազիլացին չի հանդարտվել ու շարունակել է դժգոհություն հայտնել։
Մամուլը գրեց, որ Վինիսիուսը գլխավոր մրցավարի վրա նետել է «Դժոխք քեզ» արտահայտությունը։ Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «Բարսելոնան» դժգոհ է, որ Վինիսիուսը խաղադաշտից չի հեռացվել:
Կատալոնական ակումբը կարծում է, որ խոսքը երկակի ստանդարտների մասին է։ Հիշեցնենք, որ վերջին տուրում կարմիր քարտ էր ստացել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը՝ մրցավարությունից վրդովված լինելու համար։