Մադրիդի «Ռեալը» դիտարկում է կազմն ուժեղացնելու հնարավորությունները։ Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, մադրիդցիներն իրենց ուշադրությունը ուղղել են դեպի «Լիվերպուլի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը։
«Լոս Բլանկոսը» կարող է ջանքեր գործադրել հունգարացի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար 2025 թվականին: 2024/2025 մրցաշրջանում Շոբոսլայն անցկացրել է 22 պաշտոնական հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt հեղինակավոր պորտալի մասնագետները 24-ամյա Դոմինիկ Սոբոսլային գնահատում են 75 մլն եվրո։ Ֆուտբոլիստը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2023 թվականի ամառվանից։