Տիագո Մոտան խոսել է Դուշան Վլահովիչի և «Յուվենտուսի» երկրպագուների բախման մասին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վենետիկի հետ ոչ-ոքիից հետո (2:2) «Յուվենտուսի» ֆուտբոլիստները մոտեցել են երկրպագուների տրիբունանին և արժանացել ուլտրասների վիրավորանքներին ու քննադատությանը։
Հարձակվողը բղավել է երկրպագուների վրա, ցույց է տվել, որ հանգստանան, իսկ հետո բութ մատը բարձրացրեց, քանի դեռ վանկարկումները շարունակվում էին:
«Երկրպագուներն ունեն արտահայտվելու ազատություն, այդ թվում՝ սուլելու միջոցով: Սակայն պարզ է, որ հարգանքն անհրաժեշտ է նույնիսկ այս գործում։ Ձեզ կարող են քննադատել, բայց ոչ վիրավորել։ Սա տհաճ է լսել։
Վլահովիչն առաջինն է, ով ցանկանում է շրջել իրավիճակը, իսկ երկրպագուներն ազատ են արտահայտել իրենց զգացմունքները, բայց միշտ հարգանքով»,- «Յուվենտուսի» գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում Ilbianconero.com-ը։