Հոլանդիայի հավաքականի եւ ՊՍԺ-ի կիսապաշտպան Խավի Սիմոնսը կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Այս մասին հայտնում է ն Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն՝ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»: Հարկ է նշել, որ 21-ամյա ֆուտբոլիստը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս գերմանական «ՌԲ Լայպցիգում»։
Սիմոնսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Այս մրցաշրջանում Խավին մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։